Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


15.04.2019 13:34

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 11-ին, ժամը 22.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բենզալցակայանի գովազդային վահանակին և բետոնե պատնեշին. 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 16.40-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 17.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում 24-ամյա հեծանվորդը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 02.30-ին, Երևանի Սաֆարյան և Վախթանգովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Ց-220» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Այնթապ գյուղում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժին հեռախոսազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 59-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է տանիքից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Արևածագ գյուղում իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով շրջադարձ կատարելիս սրահից ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 12-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհամերձ ռեստորանի պատին և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Գորիսի Երևանյան խճուղում «Տոյոտա-Կոռոլա» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս բախվել է հանդիպակաց ընթացող «Օպել-Վեկտրա» ավտոմեքենային. «Տոյոտա-Կոռոլա»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 13-ին, ժամը 11.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 02.55-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բյուզանդի փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 62 տարեկան տղամարդու, ապա բախվել է կայանված «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների. վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 20.30-ին, Համլետ «ԳԱԶ 2705» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 13-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ազատամարտիկների և Նոր Արեշի 3-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «ՎԱԶ-21213», «ՎԱԶ-21093» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 13-ին, ժամը 05.10-ին, Երևանի Ազատության պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա շարունակելով ընթացքը՝ բախվել է կայանված «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 27-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 12-ին, ժամը 16.10-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 27-ամյա վարորդը և «Օպել»-ի 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Հովտաշատ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել առվակը. 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 13-ին, ժամը 22.06-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում կայանված «Մերսեդես Վիտո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների. «ՎԱԶ-2107»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 13-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Լոր գյուղում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Լեքսուզ RX 330» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 29-ամյա և 70-ամյա երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 15.50-ին, Երևանի Խանջյան և Հերացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21140», «Նիսան» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21140»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 02.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց :
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213» միկորավտոբուսը և թիվ 2 երթուղու տրոլեյբուսը. տրոլեյբուսի 6-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արցախի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին 26-ամյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում իրար են բախվել իր վարած «Օպել» և մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Նույն օրը, ժամը 20.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ ժամը 19.15-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Քարակերտ գյուղում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 10.15-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 47-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձորի Շիրակի խճուղում իրար են բախվել «Պորշ Կայեն» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 13-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Դսեղ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 14-ին, ժամը 19.40-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին կորցրել է ինքնակառավարումը և ընկել ձորակը. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։