ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.03.2019 10:03
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Փետրվարի 27-ին, ժամը 22.25-ին, Ստեփանավան-Վանաձոր 20-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3105» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես» 53-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 14-ին, ժամը 17.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Տիգրանյան և Ն. Զարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 14-ին, ժամը 22.20-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 14-ին, ժամը 14.30-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նանսենի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 14-ին, ժամը 09.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Աշտարակ քաղաքի Ղափանցյան և Վ.Պետրոսյան փողոցների խաչմերուկում կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 14-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում բախվել է մայթեզրի մետաղյա արգելապատնեշին. վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։