ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2016 16:48
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 13-ին, ժամը 03.00-ին, Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին ժամը 03.00-ին, Երևանի Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 42-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 12/Ա հասցեի դիմաց «ԲՈԳԴԱՆ» մակնիշի թիվ 63 երթուղու ավտոբուսը կտրում արգելակել է, ինչի հետևանքով 58-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 22.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մարգարյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ռենո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 54-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.00-ին, Երևանի Ս. Դավթի փողոցի թիվ 87 շենքի մոտ, թիվ 14 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 12.35-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր քաղաքի «Սուրբ Ղազար» եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: