ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.11.2018 09:40
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Նոյեմբերի 11-ին, ժամը 19.15-ին, Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. տաքսի ավտոմեքենայի 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցում վրաերթի ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 12.10-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տարոնցու փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 15.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում բախվել է երկաթյա սեղանին, ինչն էլ հարվածից բախվել է կայանած «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենային, ապա «Տոյոտա» -ն բախվել է բետոնե ամրակին. «Տոյոտա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.20-ին, Երևանի Հր.Քոչարի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայով ընթանալիս մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի էլեկտրասյանն ու ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։