Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


12.07.2019 11:14

Ճանապարհատրանսպորտային պատահարները հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարները հանրապետությունում

Հուլիսի 11-ին, ժամը 03.15-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել եզրաքարերին, ապա էլեկտրասյանը. վարորդը և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 01.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտա-Կասյան փողոցը կապող էստակադայի սկզբնամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին. 26-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ամերիկյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների, ապա «ԲՄՎ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել «Ռենո»-ի 43-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 08.30-ին, Երևանի Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Արարատ քաղաքի Շահումյան փողոցում «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ-Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆորդ-Ֆոկուս»-ի 28-ամյա ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 16.35-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 12-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է հարակից ձորակը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 26-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-322132» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով կորցրել է կառավարումը և բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 45-ամյա վարոդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 11-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 126-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի Երևանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի արգելապատնեշին. 23-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։