ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.01.2018 13:24
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 11-ին, ժամը 14.30-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 82-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Կորյունի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կինը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 8.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 8.55-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 29/14 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից Ճամբարակ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Նիսան-Տիդա» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 210-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 11-ին, ժամը 6.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: