ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.03.2019 11:10
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մարտի 8-ին, ժամը 00.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ. Մուրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 8-ին, ժամը 08․55-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 61-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 8-ին, ժամը 11.50-ին, 59-ամյա քաղաքացուհին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ փետրվարի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Վարդանանց փողոցում գտնվող «Ոսկե ցլիկ» մթերային խանութի մոտ վրաերթի է ենթարկել երեք ուսանողների:
Վարորդը հրավիրվել է բաժին, որտեղ տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի երիտասարդի և տեղափոխել հիվանդանոց, որտեղ երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ տուժող է հանդիսանում նաև 16-ամյա մի տղա, որը կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 8-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Միխայլովկա ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 00.05-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆոլքցվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Սիսիան քաղաքի Թումանյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքցվագեն Վենտո»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 7-ին, ժամը 16.05-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եր. Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 7-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եկմալյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 8-ին, ժամը 23.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 15.15-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 22.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ.Մելքոնյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերի. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Գայ գյուղում գյուղմթերքների շուկայի մոտ, վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. «Նիսան»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքհֆ'ով տեղափմոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Ց 180»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Սպիտակ ճանապարհիհ` Լուսաղբյուր գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել էլեկտրասյանը. վարորդը և 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 33-ամյա ուղևորուհին, «Մերսեդես»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Նիսան Առմադա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Կապան-Տաթև ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորում. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 13.40-ին, Երևանի Տիչինայի և Հաղթանակի 1-ին փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԶԻԼ-45023» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 21.40-ին, Երևանի Սեբաստիայի և Մալաթիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 10-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Մաիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։