Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.09.2019 11:45

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.05-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 01.55-ին Երևանի Աբովյան փողոցում իրար են բախվել «Կիա» և երկու «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ներից մեկի 27-ամյա և մյուսի 33-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 08.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. սեպտեմբերի 9-ին, ժամը 13.20-ին, «Օպել»-ի 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 03.05-ին, Երևանի Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Ջին Բեի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջին Բեի»-ի 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.45-ին, Երևանի Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.10-ին, Երևանի Արարատյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 00.10-ին, Երևանի Վաղարշյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.15-ին, 47-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամ ը 13.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. տուժող քաղաքացին եղել է «Օպել»-ի ուղևորուհին:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 15.05-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Մ.Մելքոնյան փողոցի հատման կամրջի տակ իրար են բախվել «Օպել», «Մազդա», «Մերսեդես» և «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենաներ. «Մինի Կուպեր»-ի 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սեբաստիա փողոցի և Իսակովի պողոտայի հատման կամուրջի տակ «Քորվեթ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. 38-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 15.40-ին, Երևանի Ծ.Իսակովի և Բագրատունյանց պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. սեպտեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, «Օպել»-ի 38-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 5-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 51-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԶԻԼ-5301» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 31-ամյա վարորդը սեպտեմբերի 9-ին, ժամը 16.55-ին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Ճամբարակ-Վահան ճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, այնուհետև բախվել ճանապարհին կայանված նրա «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շչերբինայի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ռուսթավելի և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 166-րդ կմ-ին «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։