ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.08.2016 12:48
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 9-ին, ժամը 10-ին, «Նիսսան Սաննի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նորք-Մարաշի 9-րդ փողոցի թիվ 65 տան մոտ բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 12.30-ին, «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 29 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Վահե Մ.-ին:
Վարորդը տուժողին բուժօգնության է տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 00.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Աննա Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր Մ-3 ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 12.20-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Նորապատ-Ալաշկերտ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և անցել ծառի մոտակայքում կանգնած՝ 1997 թ. ծնված Վահրամ Հ.-ի ոտնաթաթի վրայով, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Դեբեդ-Դսեղ ճանապարհի ոլորաններից ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1951 թ. ծնված Պարգև Ա.-ի վարած մոտոցիկլետը Աչաջուր գյուղի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: