Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.06.2019 13:49

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունիսի 7-ին, ժամը 17.40-ին, Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում «Շկոդա» տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 7-ին, ժամը 20.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի, Գր. Լուսավորիչ և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 7-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 66-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15.00-15.30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կրկեսի մոտակայքում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 11.50-ին, Երևանի Արշակունյանց պողոտայում բախվել են երկու «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 00.30-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 08.50-ին, Երևանի Բաշինջաղյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հոնդա» մակնիշի ավտմեքենային, որն էլ դուրս գալով երթևեկելի գոտուց՝ վրաերթի է ենթարկել մայթին կանգնած 38-ամյա քաղաքացու. քաղաքացին և «Հոնդա»-ի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 7-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոց բուժօգնության են դիմել 15-ամյա, 10-ամյա և 56-ամյա քաղաքացիներ, ովքեր հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքնաներ. «Օպել»-ի և «Մերսեդես»-ներից մեկի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 16.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 1 տարեկան ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 15.45-ին, Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի», «ԳԱԶ-330202», «Ֆորդ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի ուղևորը, «Օպել»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 7-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 09.35-ին, Երևանի Իսակովի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է մայթեզրի քարերին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 21.45-ին, Երևանի Դավիթ Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 2-ամյա և 3-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղում իրար են բախվել «Հոնդայ Էլանտրա» և «Հոնգսինգ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Հոնդայ Էլանտրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 07.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-320» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջառ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Հացավան-Գառնի ճանապարհին «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարերին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21103»-ի վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել է Քաջարանի Աբովյան փողոցում, որից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է տեղից և Տերյան փողոցում բախվել «Կիա Ռիո», կայանված «Նիսան Մաքսիմա», կայանված «Ֆոլքսվագեն-Վենտո»-ին և կայանված «Ֆոլքսվագեն Ամոռոկ» մակնիշի ավտոմեքենաներին. «ԳԱԶ-24»-ի 3-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 14.45-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 181-րդ կմ-ին «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21104»-ի 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Իսրայել Օրու փողոցում շրջվել է. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 06.05-ին, Երևանի Պուշկինի և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2113» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ը հարվածել և կոտրել է հետիոտնային անցման ցուցանակը. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «ԶԻԼ» բեռնատարը և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա. «Ֆորդ»-ի 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 12.50-ին, Երևանի Բեկնազարյան փողոցի և Մարգարյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ներից մեկի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 08.50-ին, Երևանի Վագների և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 14.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 03.15-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 75-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գագարին-Դդմաշեն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2170» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում իրար են բախվել «ԶԻԼ» բեռնատարը և «Մերսեդես Բենց» միկրոավտոբուսը. «ԶԻԼ» -ի վարորդը և «Մերսեդես Բենց» մակնիշի միկրոավտոբուսի կորեացի 16 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 56-ամյա ուղևորը և «Տոյոտա»-ի 62-ամյա վարորդն ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ՖՈՐԴ - ՏՐԱՆԶԻՏ» և «ՊԱԶ-672» մակնիշի ավտոմեքենաներ. «ՖՈՐԴ - ՏՐԱՆԶԻՏ»-ի վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։