ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.04.2019 09:43
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Ապրիլի 9-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արաբկիրի 19-րդ և Ռիգայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԶԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 10-ին, ժամը 00.15-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 33-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 9-ին, ժամը 00.05-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 9-ին, ժամը 08.40-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Ինֆինիտի», «Նիսան», «ՎԱԶ-21154» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 9-ին, ժամը 18.50-ին, Երևանի Զ.Սարկավագի և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա»-ի 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. վարորդը և 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներ են ստացել, բայց հրաժարվել են բուժօգնություն ստանալուց:
Կատարվում է քննություն։