Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.07.2017 13:32
Պատահարներ ավտոճանապարհներին
Հուլիսի 6-ին, ժամը 18.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 6-ամյա տղա, որտեղ երեխայի մայրը բացատրություն է տվել, որ որդին վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 21.30-ին, Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին, իր ամուսնու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում՝ վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 17 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Օգանովի փողոցի թիվ 9 շենքի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 87 էլեկտրասյան մոտ իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-21011» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 22.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դ.Անհաղթի փողոցի թիվ 10/10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 6.45-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 72-րդ կմ-ին՝ Սևակավան գյուղի հատվածում, բախվել է «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՈւԱԶ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 1.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 14-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2103»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևանի Նալբանդյան փողոցի թիվ 40 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Գառնի-Հացավան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: