Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


07.03.2019 10:10

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 7-ին, ժամը 00.10-ին, Երևանի Թումանյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 23.15-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 32-ամյա ուղևորուհին մարտի 6-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 10.50-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 12.15-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում բախվել է եզրաքարին, ինչից հետո վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենան Վ. Արտաշատ-Բերդիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Բերդիկ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է դիմել 70-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, երբ Վեդի քաղաքի դպրոցներից մեկի մոտ գլխապտույտ ունենալու և ընկնելու հետեւանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վեդի քաղաքի դպրոցներից մեկի մոտ «Միցուբիշի Այտրեք» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես C180» և «Մերսեդես E190» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես C180»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դեբեդ ճանապարհի 19,5 կմ-ին և կողաշրջվել է. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ գյուղում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 41-ամյա ուղևորուհին և «Նիսան»-ի 21-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մրգաշեն-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատին և դուրս գալով երթևեկելի մասից՝ կողաշրջվել է. վարորդը և 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 20.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Շևրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցում բախվել է կայանված «Միցուբիշի Կանտեռ» մակնիշի ավտոմեքենայի. «Շևրոլետ Նիվա»-ի 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 6-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Անդրանիկի փողոցում հեծանիվը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. 15-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։