Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


06.11.2019 13:50

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 4-ին, ժամը 13.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 13.50-ին, Երևանի Հաղթանակի կամրջի վրա «ԳԱԶ-2705-744» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 14.30-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և ընկել գետը. 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 3-ին, ժամը 03.00-ին, Երևանի Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 04.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի ՃՈ հենակետի շինության պատին. 28-ամյա ուղևորը շտապօգնության խմբի կողմից տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 17.15-ին, Երևանի Բուռնազյան և Գլինկայի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 13.50-ին, Երևանի Արցախի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 3-ին, ժամը 15.10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21012»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 14.40-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 17.00-ին, Երևանի Միկոյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Ֆորդ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 4-ին, ժամը 19.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 13.30-ին, 23-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Ավան թաղամասում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Հայասա» մոտոցիկլ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա. 19-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 20-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղում «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խորենացու և Լազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2109», «Տոյոտա Տունդրա» և «Հունդաի Սանտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Հայաստան-Վրաստան սահմանի Մ-6 ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Նոտ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Նոտ»-ի 30-ամյա ուղևորուհին և «Մերսեդես Բենց»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 10.20-ին, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Լադա», «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարակույտին և կողաշրջվել. 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ-2 ճանապարհին «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 16.25-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։