ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.10.2018 10:23
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Եղվարդի խճուղում՝ «Արմենիա TV» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.00-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ԿԻԱ» եւ «Հյունդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.40-ին, Երեւանի Գայի պողոտայի եւ Թոթովենցի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21121»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մոսկվիչ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մոսկվիչ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 52-րդ կմ-ին «Դաիհատսու Ստորիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու. կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել բետոնե դիտահորին. 40-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։