ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.09.2018 10:06
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 10.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գուրգեն Մահարու փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.10-ին, Երեւանի Շերամի փողոցում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 55-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Աճառյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Օպել», «ԿամԱԶ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի քարին. 58-ամյա վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 51-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Նոր Գյուղ գյուղի Կենտրոնական ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Սառնաղբյուր գյուղի հանդավայրից գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գորիսի Վանքի-տափ թաղամասում՝ վարորդը ավտոտնակում կայանված, իրեն պատկանող «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը գործի է գցել, մեքենայի հետնամասում գտնվող աղբյուրից ջուր վերցնելիս, մեքենան հետ է ընթացել եւ հարվածել նրան. 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Ջերմուկ-Վայք ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի երկու ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։