ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2019 10:43
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Փետրվարի 4-ին, ժամը 23.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում բախվել է գովազդային վահանակի սյանը ու բաժանարար բետոնե պատնեշին. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 4-ին, ժամը 21.10-ին, «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 4-ին, ժամը 11.35-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի»-ի 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայի Սոնատա»-ի 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 4-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 15-ամյա վարորդը Արարատ գյուղի Ռ.Վարդանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պարսպին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 4-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Լուսաշող ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Վեկտրա» 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Զովունի-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Դայվու» մակնիշի երկու ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։