ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2018 18:17
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 3-ին, ժամը 20.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 200 հասցեի մոտ իրար են բախվել «Հյունդայի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 11.25-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 2-րդ փողոցի թիվ 36 տան դիմաց, կորցնելով կառավարումը, բախվել է նշված տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Թումանյան քաղաքի Թումանյան փողոցում` «Էնգելս» թաղամասի կամրջի սկզբնամասում, բախվել է «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի, հետո բախվել է նաև «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21061»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին ժամը 16.15-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51-ամյա և 20-ամյա քաղաքացուհիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասնա Ծռերի փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 23.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես», «Ֆոլքսվագեն», «Դեյու», երկու «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ներից մեկի վարորդը, «Միցուբիշի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 13.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 5/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 19.15-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 52 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 72.5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը, նրա ուղևորը, «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքով բուժօգնության է բերվել 11-ամյա տղա և հայտնել, որ փողոցում վայր է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Զորակ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել երեխային և պատահական ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն: