Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


04.08.2018 13:53

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 3-ին, ժամը 17.15-ին, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հայասա» մակնիշի մոտոցիկլետ և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 37/8 հասցեի մոտ իրար են բախվել «MS 110-T» մոպեդ և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 23.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիբոյեդովի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Փարպի-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արայի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2109», «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաղցրաշեն-Այգեպատ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 58-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցի թիվ 58 հասցեի մոտ իրար են բախվել «ՄԱԶ-64229» և «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես C-180»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցի թիվ 86 շենքի դիմաց իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, հետո «Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի բանկոմատին:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես E350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակի Ս.Ավետիսյան փողոցի սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: