Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


03.11.2018 10:41

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Նոյեմբերի 2-ին, ժամը 02.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.25-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21065» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.05-ին, Երևանի Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 22.45-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայում բախվել է կայանած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, ապա բախվել կայանած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանած «Աուդի» մակնիշի ավտոմեքենանային. երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 14.10-ին, Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «Օպել», «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի եւ «ՎԱԶ-2109»-ի վարորդները մարմնակական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 20.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Քաղցրաշեն-Ոստան ճանապարհի Այգեպատ գյուղի խաչմերուկին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային. երկու վարորդները, «Ֆիատ»-ի 16-ամյա և «Օպել»-ի 31-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղուց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչից հետո բախվել է Աբովյան փողոցի թիվ 19 տան պատին և էլեկտրասյանը. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Շահումյան գյուղի Նավասարդյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլկտրասյանը. վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Լոռու մարզի Ագարակ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ԿամԱԶ-5511» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան և Դպրոցականների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-C240» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհի 71-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Վոլվո FH 420» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։