ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.09.2019 12:03
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Սեպտեմբերի 2-ին, ժամը 04.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի և Հերացու փողոցի խաչմերուկում «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին և շրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.30-ին, Եղվարդի խճուղում՝ «Օլիմպավան» մարզահամալիրի մոտ, իրար են բախվել «Ֆորդ» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, Երևանի Կորեայի ձորում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել ձորը. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին. 26-ամյա վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 1-ին, ժամը 22.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 31-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում իր «Մերսեդես» և մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Ֆորդ Էքպլոռեռ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Մասիս գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաերթից հետո «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տեանա»-ի վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Արագյուղ-Բուժական ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի և Մարմաշենի խճուղու խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, ապա տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև տղային տարել է այն վայրը, որտեղ վրաերթը տեղի է ունեցել և հեռացել է:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 05.50-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 47 կմ-ին «ԳԱԶ-310290» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։