ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.08.2019 12:08
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Օգոստոսի 1-ին, ժամը 01.10-ին, հիվադնանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 33-ամյա քաղաքացի և հայտնել, որ հուլիսի 27-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 08.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», երկու «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 00.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում «AUDI» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշներին ու ընկել ձորը. վարորդը և 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել են «ՎԱԶ-21214» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կապան-Մեղրի ճանապարհի 43-րդ կմ-ին «ԲՄՎ 523» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին՝ Սիսիան-Իշխանասար ճանապարհի հատման խաչմերուկում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21063»-ի 45-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։