Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


02.07.2016 13:10

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 1-ին, ժամը 11.00-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել է մեկ այլ «Դեյվու Նեքսիա»-ի:
Մեքենաներից մեկի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հուլիսի 1-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 22 շենքի մոտ վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 21.30-ին, նշված վայրից բերման է ենթարկել 1970 թ. ծնված Աբրահամ Ա.-ին, 1979 թ. ծնված Ավետիք Ե.-ին, 1987 թ. ծնված Գեղամ Կ.-ին և 1970 թ. ծնված Կարեն Խ.-ին: 
Պարզվել է, որ ժամը 21.10-ին նշված վայրում իրար են բախվել Գեղամ Կ.-ի վարած «ԿամԱԶ»   մակնիշի ավտոմեքենան և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով Գեղամ Կ.-ն ստացել է մարմնական վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել Աստրա»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, վթարի հետևանքով Գեղամ Կ.-ի ուղևոր Կարեն Խ.-ն նույնպես ստացել է վնասվածք:
Կատարվում է քննություն:
 
***

Հուլիսի 1-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 25-ամյա մի երիտասարդ  և հայտարարել, որ ծառից վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում երիտասարդը բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
 
***

Հուլիսի 2-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-22171» և «Մերսեդես-Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-22171»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հուլիսի 1-ին, ժամը 13.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած «աջ ոտնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 50-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ հունիսի 28-ին Երևան քաղաքի Թբիլիսյան փողոցի և Թբիլիսյան նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորուհին ստացել է վերը նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:
 
***

Հուլիսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 11/Ա շենքի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որն էլ առաջ շարժվելով բախվել է մեկ այլ «DAF»-ի:
«ԳԱԶ-31029»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 1-ին, ժամը 3.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենան այրվել է:
Կատարվում է քննություն: