ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.03.2018 11:24
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Փետրվարի 28-ին, ժամը 18.45-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեի մոտ բախվել է կայանված, «ՇկոդաTR» մակնիշի, թիվ 1 երթուղու տրոլեյբուսին:
Ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 28-ին, ժամը 4.05-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 31-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Նալբանդյան փողոցում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելու գոտուց և վրաերթի ենթարկել 26-ամյա և 23-ամյա երկու երիտասարդի, որոնք մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 28-ին, ժամը 9.05-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 59 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա և 17-ամյա երկու աղջիկների, ապա նրանց տեղափոխել հիվանդանոց:
Ժամը 11.00-ին վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: