ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.12.2013 11:44
Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհի 8-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Կապան-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: