ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2014 11:33
Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին
Մարտի 17-ին, ժամը 23.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց իրար են բախվել «Պորշ» «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարից հետո «Պորշ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված հասցեում գործող խանութ-սրահի ապակիներին:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի և «Պորշ»-ի վարորդները, «Օպել»-ի և «Ռենո»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
***
Մարտի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Նորապատ-Ալաշկերտ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 19 կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի ծառերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 6-րդ կ/մ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 13.000-ի սահմաններում, Վանաձոր-Սպիրակ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ: Շտապօգնության խմբի կողմից նա տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 18 50-ի սահմաններում, Չարենցավան-Կարենիս ճանապարհի 1-ին կմ-ին «Վոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան է բախվել ճամփեզրյա բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: