ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.06.2014 14:05
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 21.20-ին, Հրազդանի կիրճում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 31-ին, ժամը 21.00-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լեփսիուսի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 31-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Աշտարակի Ն. Աշտարակեցու փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել բետոնե կողնակին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 31-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 85-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողապատ տարածքի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղու թիվ 42 հասցեի մոտ «Միցուբիշի Կարիզմա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: