ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.06.2014 12:34
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 8-ին, ժամը 16.30-ին, Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 180/3 տան դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել քարե պատին ու գազի կարգավորման հաշվիչ կայանին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 10.20-ին, շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցի թիվ 10 հասցեի դիմաց գտնվող անցումի վրա վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 14-ամյա պատանի, որին ուղեկցող քաղաքացին հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում անհայտ ավտոմեքենան արգելակելու ժամանակ տղան գլուխը հարվածել է ապակուն և ստացել մարմնական վնասվածք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղան վնասվածքը ստացել է Երևանի Լենինգրադյան փողոցում, հոր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում` կտրուկ արգելակելու և դեմքով դիմապակուն հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 23.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի 16-րդ թաղամասից Աշտարակի խճուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի և դիմել փախուստի, որը հունիսի 8-ին, ժամը 00.30-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային մասի քերծված վերք, աջ ծնկոսկրի փակ կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ հունիսի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21174» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Սայադյան փողոցի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն և պատճառել վնասվածքներ:
Վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է վթարի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երիտասարդը, վարելով իր «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան, Ձորաղբյուր-Ջրվեժ ճանապարհին բախվել է երկաթյա արգելապատնեշներին:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեք ենային և կողաշրջվել:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 06.10-ի սահմաններում, Թումանյան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտ «ԲՄՎ 330» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին «Յավա» մակնիշի մոտոցիկլետ է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 133-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2103»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: