ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.01.2014 12:11
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին. Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները
Հունվարի 20-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի մոտ իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-32213» մակնիշի 3 ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով «Նիսան»-ի վարորդը և ուղևորը, «ԳԱԶ-32213»-ներից մեկի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է մայթեզրին կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Նիսան Սերենա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 15.55-ին, Արգել-Նոր Գեղի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը, ուղևորը և «Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: