ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.02.2014 14:32
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 11-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 14.30-ին, Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 25-ամյա երիտասարդ և խոստովանել, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը և տուժողին տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 23.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34 և 44-ամյա քաղաքացուհիների, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տուժողները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Սայադյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի Մյասնիկյան փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: