ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.10.2016 10:12
Պատահարներ Եղվարդի խճուղում, Երևան-Աշտարակ և Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 24-ին, ժամը 20-ին, Եղվարդի խճուղու և Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 22 շենքի հատվածում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Բի Ուայ Դի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.30-ին, հիվանդանոց բուժօգնության են դիմել նաև «ՎԱԶ-2102»-ի երկու ուղևորները:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.35-ին, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 122-րդ կ/մ-ին բախվել է «Հունդաի-Լանտռա» մակնիշի ավտոմեքենայի, ինչ հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, «ՎԱԶ-2113» մակնիշի ավտոմեքենան Գանձաքար գյուղի վերջնամասում բախվել է «ԳԱԶ-3110»-ի, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենքյի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: