ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2019 19:06
Պատահար երկաթգծի Դալարիկ-Քարակետ հատվածում
Մայիսի 28-ին, ժամը 21.00-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության օպերատիվ-հերթապահից ոստիկանության Բաղրամյանի բաժին հաղորդում է ստացվել, որ երկաթգծի 2.810 կմ-ին, Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակետ հատվածում, էլեկտրագնացքը հարվածել է տրակտորին, ինչի հետևանքով տրակտորը շրջվել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, Քարակերտ-Դալարիկ երկաթգծի 2-րդ կմ-ին «Բեռալուս» 3990 ԼՏ տրակտորը դուրս է եկել երկաթգծի վրա, որտեղ Գյումրի-Երևան 685 համարի էլեկտրագնացքը բախվել է տրակտորին:
Տրակտորի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: