ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.03.2019 10:39
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մարտի 20-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 22.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 20-ին, ժամը 16.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 00.20-ին, Երևանի Դավիթ Բեկի և Գաջեգործների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «շտապօգնության» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «շտապօգնության» 54-ամյա ուղևորուհին՝ բուժքույրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 7-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 41-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Մարտի 21-ին պարզվել է, որ քաղաքացին նշվածվնասվածքները ստացել է մարտի 7-ին, ժամը 19.00-ին, Երևանի Պռոշյան և Այգեձորի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 14.55-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 20-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենա և թիվ 75 համարի երթուղու միկրոավտոբուսը. միկրոավտոբուսի 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 18.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Բոռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենան Արամավիրի մարզի Նորապատ-Հայկավան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի և վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ կանգնած վարորդին և դուրս գալով հանդիպակաց ուղեմաս՝ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. «ԶԻԼ»-ի 49-ամյա վարորդը և «Օպել»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 16-րդ կմ-ին «Սկանյա» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում կողաշրջվել է. 41-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կողբ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։