ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.08.2016 17:34
Պատահարից 10 օր անց վարորդը գիտակցության չգալով մահացել է
Օգոստոսի 17-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Մերսեդես-Բենս S 500» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, բախվել էր ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ ծառայող ավազակույտին, դրանից հետո բետոնե սյուներին, այնուհետև շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին ու կողաշրջվել:
Վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 27-ին, ժամը 23.45-ին, վարորդը՝ 1970 թ. ծնված Համլետ Այվազյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: