ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2016 17:01
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 20-ին, ժամը 01.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 51 հասցեի դիմաց իրար են բախվել «Հունդայի» և «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 19-ին, ժամը 23.40-ին, Երևանի Պռոշյան և Այգեձորի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Դայվու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դայվու-Նեքսիա»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 15.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հր.Քոչարի և Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 11.30-ին, Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Օպել Զաֆիրա», «Օպել Վեկտրա», «ԲՄՎ» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 15.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել է մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 53-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենան «Խոսրովի արգելոցի» Արտաշատի վարչական տարածքի Թափ Գիլանլար-Գիլանլար ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 20-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 95-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԱԶ ՍԵՆՍ» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: