ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.09.2016 17:17
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բայրոնի և Մ. Գրիգորյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 20-ին, Երևանի Աբովյան պուրակում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին բախվել է բետոնե հենասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 14-ի սահմաններում, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, տեղափոխել նրան հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 8-ի սահմաններում, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Ավշար-Նոյակերտ ճանապարհի Նոյակերտ գյուղի հատվածում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը և 2 ուղևորները, «Ֆորդ Մոնդեո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհի Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի թիվ 20 տան դիմաց դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և բախվել տան պարսպին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, 9-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Փամբակ գետը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Չարենցավան-Ֆանտան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-21061»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի աջ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 3-ամյա տղա:
Մեկնած օպերատիվ խմբին 31-ամյա տղամարդը հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, իրենց տան բակում կայանված իր «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետընթաց կատարելով՝ վրաերթի է ենթարկել իր 3-ամյա որդուն:
Երեխային տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն: