ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.06.2016 10:56
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 2-ին, ժամը 19-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է երկաթյա ցանկապատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 2-ին, ժամը 21.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կնոջ և տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունիսի 3-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոց է տեղափոխվել նաև «Ֆորդ»-ի ուղևորուհին:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 2-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 2-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում իրար են բախվել «Կիա», «ՎԱԶ-2107» և «Միցուբիսի» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 2-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում` թիվ 30 տան դիմաց, իրար են բախվել «Ինֆինիտի» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: