ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.08.2016 16:03
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 1-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սասունցի Դավիթ փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ճաճանչոսկրի կոտրվածք, զույգ ոտքերի կապտուկներ, երիկամի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17-ին, «Սուզուկի SR 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Խաչատրյան և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն՝ պատճառելով նշված վնասվածքները և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 21.30-ի սահաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Արարատի Մ. Գորգիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Մերսեդես ՄԼ 350» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին բախվել է «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԵրԱԶ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Տաշիրի Երևանյան և Ջահուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 10-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Մաշտոցի և Կոմիտասի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 190-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «NISSAN X-TRAIL» մակնիշի ավտոմեքենայի:
«OPEL VECTRA»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՄԱԶ» մակնիշի կցասայլակով ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 100-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 21074» և «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21011»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: