ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.01.2015 12:49
Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին
Հունվարի 29-ին, ժամը 23.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 19 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 05.55-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Գյումրի Ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը, ուղևորուհին, «ՎԱԶ-21010»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Արարատի Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21010»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ստեփանավանի Բաղրամյան և Պիոներների փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 11.10-ին, Երևան-Իջևան ճանապարհի 143-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: