ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.08.2018 16:18
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 27-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցի թիվ 86/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 15.15-ին, Երևանի Կոմիտաս պողոտայի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հոնդայի Ջենեսիս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 2.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Ն.Ստեփանյանի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Սիտրոեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 23.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բուսաբանական այգու մոտ բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 42-րդ կ/մ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի արդյունքում վերջինս բախվել է նշված վայրում կայանված մեկ այլ «Մերսեդես»-ի:
«Մերսեդես»-ների վարորդները և նրանց 2 ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.00-ին «Ձախ սրունքթաթային հոդի կապանային համակարգի գերձգում» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 30-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: Նույն օրը, ժամը 18.00-ին, «Աջ անրակկզակային հոդավորման հոդախախտ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել նաև 42-ամյա մի կին, որը նույնպես հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հիշյալ տղամարդու վարած «ԵՐԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ծովազարդ գյուղի և Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի հատման խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԵՐԱԶ»-ի վարորդը և «ՎԱԶ-21010»-ի ուղևորուհին նշված վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Սիտրոեն Խանտիա» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 151 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Մ-16 միջպետական ճանապարհի (Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան) 50-րդ կ/մ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: