ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.03.2018 12:04
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 27-ին, ժամը 9.50-ին, Երևանի Խանջյան փողոցի ստորգետնյա հատվածում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Ջ.Բրայսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շկոդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 28-ին, ժամը 2.00-ի սահմաններում, «Սուբարո Իմպրեզա» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արգել գյուղի գերեզմանատան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի քարակույտերին և կողաշրջվել. երկու ուղևոր մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Կ.Դեմիրճյանի հրապարակում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել է նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն: