ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.10.2014 11:58
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, «Մերկուրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասնա Ծռեր փողոցի 7/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 01.30-ին, Երևանի Շիրակի փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է հոկտեմբերի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.20-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 96-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.10-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ-Տավուշ ճանապարհի 3.5 կմ-ին վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: