ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.04.2018 14:46
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Երևանի Չուխաջյան փողոցում կվադրոցիկլը բախվել է թիվ 75 տան ավտոտնակի դարպասին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 22.40-ին, Արտաշատի խճուղու թիվ 100/1 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21122» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 10.00-ին, Երևանի Չեխովի փողոցի թիվ 18 հասցեի մոտ իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի 10-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 22.10-ին, Երևանի Հ.Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դալար գյուղից Արտաշատ քաղաք տանող գյուղամիջյան ճանապարհին` Մրգավան գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արմավիրի Շահումյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21102»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, հետո առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել վարորդին, այնուհետև բախվել բետոնե էլեկտրասյանը և Երևան-Էջմիածին խճուղու թիվ 117 տան դարպասին:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի ազդրի քերծվածք, աջ այտի շրջանի քերծվածք, ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 55-ամյա կին:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 18.05-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 30-ամյա մի տղամարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով Մարտունու Երևանյան փողոցում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հիշյալ կնոջը:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Լինքոլն Նավիգատոր» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի Գութանասար կոչվող հատվածում գլորվել է ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես-E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենան Վաղատուր համայնքի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: