ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.07.2019 17:41
Ոստիկանները բացահայտել են պայուսակի գողության դեպք

Հուլիսի 27-ին, ժամը 22.37-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.20-ին Պարոնյան փողոցում մի կին գողացել է 37-ամյա տղամարդու պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, փաստաթղթեր։
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ։ Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարած կինը Կոնդի 82-ամյա բնակչուհի է։ Ոստիկանները նրան ներկայացրել են բաժին, որտեղ տարեց կինը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր: