ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.12.2018 12:29
Պայթյուն Մուսալեռ գյուղում. 42-ամյա տղամարդ է մահացել
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.10-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի վառարանը պայթել է, և մարդ է մահացել:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, բաժնում ևս մի հաղորդում է ստացվել, որ «այրվածք առաջին, երկրորդ աստիճանի դեմքի մարմնի աջ կեսի» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Ազատուհի Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, տանը, չպարզված հանգամանքներում, ինքնաշեն պատրաստված վառարանի պայթելու հետևանքով 1976 թ. ծնված Սարգիս Հաջաթյանը տեղում մահացել է, իսկ Ազատուհի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է նախաքննություն: