ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2013 11:03
Պայթյուն և վնասվածքներ
Փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Վիրահայոց փողոցում գտնվող գազալցակայանի աշխատակից, 32-ամյա Դավիթ Սուքիասյանը:
Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 14.20-ի սահմաններում, «ԳԱԶել-2213» մակնիշի միկրոավտոբուսի գազալիցքավորման ժամանակ` գազաբալոնային սարքավորման պայթյունի հետևանքով:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: