ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.02.2013 11:23
Պայթյուն գազալցակայանում
Փետրվարի 13-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձեռքի և դեմքի շրջանում ստացած 1-ի և 2-րդ աստիճանի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1966 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը հայտարարել է, որ այրվածքները ստացել է գազալցակայանում՝ պայթյունի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքում գտնվող գազալցակայաններից մեկում պայթել է գազամղիչ կետը, ինչի հետևանքով Գագիկ Մ.-ն ստացել է վնասվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Մեծամորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: