ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2015 16:52
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
www.galatv.am կայքում հրապարակված «Քաղաքացու հասցեով ևս մի քանի անձանց են ընդգրկել ընտրացուցակներում» հոդվածի հեղինակը, իսկ տեսանյութում՝ նաև քաղաքացին, արել են հայտարարություններ, որոնք օրենքի չիմացության հետևանք են:
Ըստ Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փ. շենք 2., բն. 7 հասցեի բնակիչ Սվետլանա Եղիայի Բեյբությանի՝ ինքը բնակվում է միայնակ, բայց իր բնակարանի ցուցակներում կան ևս 5 անձինք: Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում առկա անձինք նախկին բնակիչներն են, որոնցից նա գնել է բնակարանը: Բնակարանը գնելուց հետո, ըստ Ս. Բեյբությանի, նախկին սեփականատերերը դուրս են գրվել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից, քանի որ գնում էին արտասահման բնակության: Ոստիկանությունում նույնպես միայն ինքն է հաշվառված, սակայն զարմանալիորեն ընտրությունների ցուցակներում ընդգրկվում է բազմանդամ ընտանիք:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձևավորման կարգը, համաձայն որի՝ դրանք կազմվում են բացառապես բնակչության պետական ռեգիստրում առկա, կոնկրետ հասցեում հաշվառված անձանց տվյալների հիման վրա: Մինչ այժմ չի արձանագրվել որևէ դեպք, որ անձը բնակչության պետական ռեգիստրում չունենա հաշվառում, սակայն նրա տվյալները ընդգրկված լինեն ընտրողների հիմնական ցուցակներում:
Բացի այդ, ՀՀ ոստիկանության կողմից պարզաբանվել են հասցեափոխության և հաշվառումից հանելու կարգերը, համաձայն որի՝ եթե նախկին բնակիչը բնակության վայրը փոխելու կապակցությամբ չի դիմել նոր բնակության վայրի անձնագրային ծառայություն հաշվառվելու, ապա նրան կարող է հաշվառումից հանել սեփականատերը:
Ինչ վերաբերում է Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փ. շենք 2., բն. 7 հասցեում հաշվառված և քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա մարդկանց վերաբերյալ հայտարարությանը, անհրաժեշտ է նշել, որ ցուցակում, բացի Սվետլանա Եղիայի Բեյբությանից, առկա են ոչ թե 5, այլ 4 անձանց վերաբերյալ տվյալներ:
Նշված անձնանց տվյալները առկա են նաև բնակչության պետական ռեգիստրում: Նրանք նոր բնակության վայր տեղափոխվելու կապակցությամբ չեն դիմել հասցեափոխության համար: Նրանց հաշվառումից հանելու համար երբևէ չի դիմել նաև քաղաքացի Ս. Բեյբությանը, որը հավաստվում է նաև 05.12.2015 թ. վերջինիս կողմից տրված գրավոր բացատրությամբ, համաձայն որի՝ նշված բնակարանը գնել է 2000 թվականին: Սեփականության իրավունքը ձևակերպել է 2008 թվականին: Բազմիցս զգուշացրել է նախկին բնակիչներին, որ դիմեն հաշվառումից դուրս գալու համար: Ընդ որում, նշված խնդրով երբևէ չի դիմել անձնագրային ծառայություն՝ մտածելով, որ նախկին բնակիչները իրենք կդիմեն անձամբ հաշվառումից դուրս գալու համար: