ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2018 10:50
Պարզաբանում
«Իրավունք» թերթը 26.10.18 թ. համարում կրկին անդրադարձել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում օրերս տեղի ունեցած միջադեպին և ոստիկանության տարածած պարզաբանումը գնահատել որպես դեպքի պարտակում:
Հայտնում ենք, որ ցանկացած դեպքի ու միջադեպի կապակցությամբ տեղեկատվություն տարածելիս ոստիկանությունը բացառապես գործում է օրենքի շրջանակում և առաջնորդվում ոչ միայն նախաքննության գաղտնիքը չհրապարակելու դրույթով, այլև անձնական տվյալների գաղտնիության պահպանման պահանջով, առավել ևս, երբ տուժողը քսանամյա ուսանողուհի է, և նրա անձնական կյանքը հանրայնացնելը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների:
Լրատվամիջոցին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած իրողություն սենսացիոն հրապարակումների ծառայեցնելու գայթակղությունից ու նաև այս տեսանկյունից դիտել ոչ միայն ոստիկանության, այլև սեփական գործողությունները: