ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2018 10:00
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբրի 18-ին, ժամը 14.05-ին, Երեւանի Ա. Իոսիֆյան և Դավիթաշենի 3-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկը բախվել է «Սանիթեք» ընկերության աղբարկղին, ինչի հետեւանքով աղբարկղը դիպել է Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացիների. նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 20.15-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց եւ Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.00-ին, «Իրբիս» մոտոցիկլետը Երեւանի Ծարավ-Աղբյուրի փողոցում կողաշրջվել է. 36-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.00-ին, «Օպել-Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գյուրջյան փողոցում բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային. «Օպել-Աստրա Ջի»-ի վարորդը եւ «Լեքսուս»-ի 38-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնյա պատնեշին եւ ընկել փոսը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-31029» եւ «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել-Աստրա»-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից եւ գլխիվայր շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 39-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. վարորդներնց մեկը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել-Կորսա»-ի վարորդը եւ 30-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։